Ադրբեջանական իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե Արցախում ու Հայաստանում ֆաշիզմ է խրախուսվում. Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է ադրբեջանցիների հայտարարություններին, թե իբր Արցախում ու Հայաստանում ֆաշիզմ է խրախուսվում:

«Իրո՞ք: Բա եթե այդպես է` ինչպե՞ս կբացատրեն, որ իրենց զինված ուժերն Արցախում այս պատերազմից հետո ու դրանից առաջ բացահայտ ոչնչացնում ու պղծում այն հայ մարշալների ու գեներալների արձանները, ովքեր Հայրենական Մեծ Պատերազմում հերոսաբար պայքարել են Ֆաշիզմի ու Նացիզմի դեմ և հաղթել են:

Մարշալ Հովհաննես Բաղրամյան ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ, ծնված գ.Չարդախլու, Գանձակ:

Մարշալ Համազասպ Բաբաջանյան ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ծնված գ.Չարդախլու, Գանձակ:

Նելսոն Ստեփանյան ԽՍՀՄ կրկնակի հերոս, Լենինգրադի պաշտպաններից, օդաչու, ծնված Շուշի:

Արմենակ Խանփերյանց (Սերգեյ Խուդյակով) ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնված Մեծ Թաղեր, Հադրութ:

Սերգեյ Սարդարով ԽՍՀՄ ավիացիայի գեներալ-գնդապետ, ծնված Ազոխ, Շուշի:

Հովհաննես Իսակով ԽՍՀՄ նավատորմի ծովակալ (ադմիրալ), ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ, ծնված գյուղ Հաջիքանդ, Կարս։

Հովհաննես (Իվան) Թևոսյան պատերազմի տարիներին ԽՍՀՄ մետալուրգիայի ժողկոմ, իսկ հետո նախարար, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ծնված Շուշի: Իվան Թևոսյանն էր ապահովում մետաղի մատակարարումը ԽՍՀՄ պաշտպանական բոլոր ձեռնարկություններին:

Ֆաշիզմը մարդու իրավունքների խախտումների, բռնաճնշումների ու վայրագությունների հիմքում է:

Ու ո՞վ է իրականում անթաքույց խրախուսում ֆաշիզմը` բացահայտ ոչնչացնելով ու պղծելով դրա դեմ հերոսական պայքար տված և հաղթած գեներալների ու մարշալների արձանները», – գրել է Արման Թաթոյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն։

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 590 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Ծառահատումներ «Դիլիջան» ազգային պարկում

 «Բնապահպանի տուն» կազմակերպությունը ահազանգում է Դիլիջանում ապրօրինի ծառահատումների հերթական փաստի մասին։ Ըստ բնապահպանների՝ ծառերը կտրվել են Դիլիջանի համայնքապետարանի…
Դիտել

Տեղի են ունեցել հայ-բուլղարական բարձր մակարդակի հանդիպումներ

Հոկտեմբերի 18-ին Բուլղարիայի «Ալեքսանդր Նևսկու» անվան հրապարակում տեղի է ունեցել պետական այցով Բուլղարիայի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ…
Դիտել

Հայկական ատոմային էլեկտրակայանը 141 օրով կկանգնի

Հայկական ատոմային էլեկտրակայանը կկանգնի մայիսի 15-ից, այս մասին հայտնել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը: «2021-ին վերանորոգման աշխատանքից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share