Ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են. ԱՀ ԱԱԾ

Այսօր զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հետակետ:

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Ա.Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու: Ա.Վոլկովի պնդմամբ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար:

Վերոգրյալի մասին առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում

Հաջորդը

ՀԴԲ տնօրենը խոսել է Tiktok-ի վտանգներից

Առնչվող նյութեր
Դիտել

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ավտոպարկը համալրվել է նոր բեռնատար և ջրցան մեքենաներով

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ավտոպարկը համալրվել է 16 տոննա տարողությամբ՝ 7 նոր բեռնատար և…
Դիտել

ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային գործակցությունը կարևոր դեր ունի դաշնակցային ռազմավարական գործընկերության հարցում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության…
Դիտել

Քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետի և նրա կնոջ նկատմամբ

Հսկող դատախազի նոյեմբերի 14-ի և 16-ի որոշումներով՝ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share