Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Ասկերանի քարամշակման կետում աշխատող բանվորների վրա

2022թ. փետրվարի 05-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող՝ «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊ ընկերության քարամշակման կետի բանվորներ Գ.Բ.-ի, Ա.Թ.-ի և Ա.Հ.-ի ուղղությամբ, ովքեր տվյալ պահին տրակտորի վերանորգման աշխատանքներ էին կատարում: Այս մասին տեղեկացնում է Արցախի դատախազությունը:

Հաղորդագրությունում նշված է, որ արձակված կրակոցներից պաշտպանվելու նպատակով, մինչև ոստիկանության աշխատակիցների ժամանելը, վերջիններս շուրջ երկու ժամ ստիպված թաքնված են մնացել՝ այդ ընթացքում զանգելով և դեպքի մասին իրազեկելով իրենց տնօրինությանը:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ Ասկերանի շրջանի դատախազությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պաշտպանության նախարարն այցելել է հարավային ուղղության զորամասեր

Հաջորդը

Ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Եթե դու չհասկանաս և ուշանաս, ապա կպարտվես մյուս ճակատամարտերում. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին Շամոնիում՝ ամենամյա Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds)…
Դիտել

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պարբերաբար նախանշել է այն մարտահրավերները, որոնք կապված են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ՝ հատկապես Հայաստանի…
Դիտել

Հայտնաբերվել է որոնվող տղամարդու քայքայված մարմինը

Հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Փոխանցում է Shamshyan.com-ը։ Ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share