Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Ղարաբաղի հարցով․ Ալիեւ

Հակամարտությունից հետո իրավիճակը Ղարաբաղում շատ փխրուն է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա այս մասին հայտարարել է Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայում «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովի ժամանակ:

«Հրադադարը հարգվում է, բայց հակամարտությունից հետո դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն», – ասել է Ալիևը

Ալիևը նշել է նաեւ, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Ղարաբաղի հարցով, բայց Երևանից որևէ պատասխան քայլ չի տեսնում:

«Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել: Բայց մենք Երևանից ոչ մի փոխադարձ քայլ չենք տեսնում», – ասել է Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիեւը նաև ասել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ:

«Մենք կհիշենք մեր պատմությունը, բայց մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք որեւէ երկրի, այդ թվում Հայաստանի նկատմամբ»,-ասել է Ալիեւը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացումը

Առնչվող նյութեր
Դիտել

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ելիսեյան…
Դիտել

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 9-ին հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի…
Դիտել

Սգացող ծնողները «սև տոնակատարություն կբերեն» ձեր գլխին. Արսեն Ղուկասյան

«Կառավարությո՛ւն, եթե դուք պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն կազմակերպել ու նշում եք, որ դա զոհերի հիշատակին է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share