Ադրբեջանը պետք է կատարի դատարանի վճռով իր վրա դրված պարտավորությունը. Արարատ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Արցախի պատմամշակութային ժառանգության կեղծման նպատակով Բաքվում հանձնաժողով ստեղծելու մասին հարցին։

«Կարծում եմ՝ նկատել եք, որ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել Ադրբեջանի մշակույթի նախարարի դիրքորոշման ու մտադրության կապակցությամբ։ Եվ այդ հայտարարության մեջ մենք խստորեն դատապարտել ենք այդ մոտեցումը։ Մեր կարծիքով՝ սա ևս վկայություն է այն բանի, որ փորձ է արվում ուղղակի ջնջել հայ ժողովրդի ներկայության հետքերը Լեռնային Ղարաբաղում և ընդհանրապես պատմական հայրենիքում։ Եվ այստեղ իրավացի են պնդումներն այն մասին, որ սա տարիներ շարունակ տևած հայատյացության և էթնիկ զտումների քաղաքականության մի դրսևորում կարող է լինել»,- ասաց Միրզոյանը։

Արարատ Միրզոյանի խոսքով սա նաև մարտահրավեր է Արդարադատության միջազգային դատարանի համար՝ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առումով, որտեղ շատ հստակ Ադրբեջանի իշխանություններին պարտադրվում է կանխել և պատժել վանդալիզմի և պղծման դեպքերը՝ ուղղված հայկական մշակութային, կրոնական ժառանգության դեմ։

Ըստ Միրզոյանի՝ Ադրբեջանը պետք է կատարի դատարանի վճռով իր վրա դրված պարտավորությունը։

«Այստեղ հրամայական է դառնում ՅՈւՆԵՍԿՕ-ի միջամտությունը։ Եվ մենք ողջունել ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջան գնահատող առաքելություն ուղարկելու մտադրությունը։ Հստակ ժամկետներ, պայմանավորվածություններ չկան, բայց կողմերը վերահաստատել են կարևորությունը՝ այդպիսի այց ունենալու տարածաշրջան։ Եվ հիմա այս հայտարարությունից հետո մենք ևս մեկ անգամ դիմում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ին, նաև նախատեսում ենք ոչ առցանց հանդիպումներ՝ քննարկելու այս հարցը։ Մեր պատկերացումներով՝ այդ այցը պիտի տեղի ունենա 1954 թվականի Հաագայի Զինված ընդհարումների դեպքում մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ կոնվենցիայի սահմանած սկզբունքներին համահունչ»,- ասաց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հումանիտար հարցերում սակարկության հարցեր չպետք է լինեն. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Փաշինյանի ակնարկը Լուկաշենկոյին

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի որոշ վարչական շրջաններում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ Փոշու պարունակությունը գերազանցել է…
Դիտել

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի` շուրջ 6 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Օրերես Երևանի  «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և Երևանի մաքսային սպասարկման…
Դիտել

Արարատ Միրզոյանը ներկա կգտնվի ՄԱԿ ԱԽ նիստին

Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային…
Դիտել

Վրաստանի դերը կարևոր է` կամուրջ հանդիսանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև. Կլաար

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գտնվում է Վրաստանում և հարցազրույց է տվել  Վրաստանի Առաջին ալիքին, որտեղ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share