ԱԺ-ն ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը․ ընտրական անցողիկ շեմը կփոխվի

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 82 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

Նախատեսվում է օրենքի ուժով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը, ընդլայնել հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը, նվազեցնել ԱԺ պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը:

Նախագծով նախատեսվում է նաև իջեցնել կուսակցությունների համար նախատեսված շեմերը` 5-ից դարձնել 4%, իսկ դաշինքներինը` բարձրացնել: Մինչև 3 կուսակցությունների դեպքում շեմը դարձնել 8%, իսկ 4 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում` դարձնել 10 տոկոս:

Այս փոփոխությունները չեն անդրադառնալու առաջիկա արտահերթ ընտրություններին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առողջապահության նախարարն այցելել է Կոտայքի մարզ

Հաջորդը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Տերյան փողոցին հարակից շինհրապարակ

Առնչվող նյութեր
Դիտել

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Մայրաքաղաքում այսօր ցերեկը, օգոստոսի 4-ին, 8-ին սպասվում է…
Դիտել

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ COVID-19 համավարակը հեռու է ավարտվելուց

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը նախազգուշացրել է, որ COVID-19 կորոնավիրուսային համավարակի ավարտը մոտ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share