Ալիեը Ղարաբաղի հարցի կարգավորման համար գումար էր առաջարկել․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն աշխատանքային այցով ապրիլի 13-14-ին Բաքվում էր, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ պատմել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախկինում առաջարկել է վերականգնել Ղարաբաղը և «ոտքի հանել Հայաստանը», եթե պաշտոնական Երևանը համաձայնվեր խաղաղ կարգավորել հակամարտությունը։

«Ես, իհարկե, երբ նախագահ չլինեմ, շատ լավ բաներ կպատմեմ այն մասին, որ Իլհամ Հեյդարովիչը հայ ժողովրդին ու Հայաստանի ղեկավարներին առաջարկել է կարգավորել այդ հակամարտությունը։ Առաջարկներից մեկը, որն նա ինձ ասել է՝ լսիր, փոխանցիր հայերին, դու նրանց հետ լավ ես, ես պատրաստ եմ վերականգնելու ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև ոտքի հանել Հայաստանը։ Գումարի չափը չեմ ասում, որն անմիջապես պատրաստ եմ վճարելու։ Փոխանցիր նրանց, որ խաղաղ կարգավորեն այդ հարցը», – պատմել է Լուկաշենկոն տարիներ առաջ տեղի ունեցած հանդիպման մասին։

«Այսօր առաջին անգամ եմ հրապարակային ասում դա․․․ եղել է նման բան։ Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել է դրանից», – ասել է Լուկաշենկոն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՄԻՊ-ը կարևորել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1014 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Հրամայական է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը․ Արմեն Պապիկյան

Փետրվարի 9-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է 2022թ.…
Դիտել

Երեւանում կորոնավիրուսից մեկ ամսական երեխա է մահացել

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ հոկտեմբերի 29-ի առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ: Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share