ԱՄՆ-ից հայտնում են Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող բանակցությունների մասին

ԱՄՆ-ը հույս ունի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց տեսնել առաջիկա օրերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Դիվանագետն անդրադարձել է այն առաջընթացին, որ ըստ Վաշինգտոնի՝ կողմերը գրանցել են վերջին ամիսների շփումների արդյունքում:
 

«Սա (խմբ.՝ առաջընթացը) եղել է կողմերի միջև շփումների արդյունքում: Սա եղել է Միացյալ Նահանգների հետ երկկողմ շփումների արդյունքում, Միացյալ Նահանգների հետ եռակողմ շփումների արդյունքում, ինչպես նաև այն աշխատանքի շնորհիվ, որ կատարել է Եվրամիությունն իր դիվանագիտության միջոցով, և մենք հենց դա հույս ունենք տեսնել Բրյուսելում առաջիկա օրերին, երբ կողմերը հանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից կազմակերպված բանակցությունների շրջանակներում», – ասել է Նեդ Փրայսը:

Լրագրողը հարց է ուղղել՝ արդյոք պետքարտուղարությունը չափազանց լավատեսական չէ, երբ արձանագրում է «զգալի առաջընթաց» կողմերի միջև՝ հաշվի առնելով վերջին ամիսների իրադարձությունները:

«Մեր լավատեսությունը չափից դուրս չէ… Մենք շարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը, որը կտանի դեպի համապարփակ լուծում», – եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը Սիրիա է ուղարկել մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը

Հաջորդը

Դատարանը նաև հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը․ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

«Sputnik Մոլդովա»–ի ղեկավարին արտաքսել են Մոլդովայից

Մոլդովայի իշխանությունները արտաքսել են «Sputnik Մոլդովա» լրատվամիջոցի ղեկավար Վիտալի Դենիսովին։ Այս մասին ասվում է «Sputnik Moldova»–ի Telegram ալիքի…
Դիտել

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին»…
Դիտել

Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 4 տոննա բժշկական պարագաններ

2022 թվականի ապրիլի 7-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ գործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության 9-րդ մարդասիրական խումբը Հալեպի բուժհաստատություններին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share