ԱՄՆ շարունակելու է բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը․ ԱՄՆ պետքարտուղար

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է զրուցակցին այդ բարձր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը: Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին:

Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Զրուցակցի ուշադրությունը հատկապես հրավիրվել է Ադրբեջանի կողմից գերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության վրա: Տվյալ համատեքստում ամերիկյան կողմը շեշտել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել իր դերակատարումը հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները և վստահեցրել, որ ԱՄՆ շարունակելու է բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը:

Երկուստեք կարևորվել է համագործակցությունը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմի գնահատականների և բարեփոխումների ասպարեզում օժանդակություն տրամադրելու պատրաստակամության համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է

Հաջորդը

Որքան մարդ է վերադարձել Արցախ

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի հանրապետականների ղեկավարի հետ

Մայիսի 5-ին ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետականների ղեկավար…
Դիտել

Դատախազը Մասիսի նախկին քաղաքապետի փողերի լվացման գործն ուղարկել է դատարան

Արարատի մարզի Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2007 և 2008 թվականներին հանցավոր գործունեությամբ հափշտակել է Մասիս քաղաքի Ազատամարտիկների…
Դիտել

Պուտինը դեկտեմբերի 19-ին կմեկնի Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ հանդիպման. հայտնի է բանակցությունների օրակարգը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 19-ին Մինսկի Անկախության պալատում բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով աշխատանքային…
Դիտել

ՀՀ նախագահը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է Արցախում և Սյունիքի մարզում ծրագրերի ընթացքը

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share