Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Հայ առաքելական եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա ։

Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: 

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այս խաղը բնականաբար կտարբերվի նախորդ հանդիպումից. Խոակին Կապառոս

Հաջորդը

Covid-19․ Մեկ օրում առողջացել է 603 մարդ

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկյացրել է կորոնվիրուսային Հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ. 90 նոր դեպք4036 թեստավորում203 առողջացած3 մահվան դեպք:…
Դիտել

Բացահայտվել է  սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի վաճառքի դեպք․ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է  սոցիալական ցանցերի…
Դիտել

Բազում հարցերի շուրջ վարչապետի պարզաբանումները նախաքննական մարմինը պետք է ստանա. Արթուր Դավթյան

Զոհված զինծառայողների ծնողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Հաղորդումը վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share