Այս դատարանը վերջին հույսն է ԼՂ բնակչության համար․ Եղիշե Կիրակոսյան

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի միջանկյալ պահանջները Ադրբեջանի նկատմամբ։

Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի լսումների ժամանակ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանը խնդրում է դատարանին պարտադրել հետևյալ միջանկյալ միջոցները նախքան այս գործով վճիռ կայացնելը: 

«Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումն ու  օժանդակությունը, այսպես կոչված, բողոքների ցույցերին, որոնք խաթարում են ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ: Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով բոլոր անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը՝ երկու ուղղությամբ: Ադրբեջանը անմիջապես պետք է լիովին վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց կամ խանգարելուց բնական գազի կամ այլ հանրային ծառայությունների մատակարարումը ԼՂ»,- նշել է Կիրակոսյանը։

Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ ավելի քան մեկ ամիս առաջ Մարդու իրավունքների դատարանը դիմել էր լուծել խնդիրը, բայք Ադրբեջանում նրանց հրահանգը նույնպես չկատարեցին։

«Եթե այս հարցը չլուծվի, Արցախի ժողովուրդը սպիպված լքելու է իր պապենական հողերը։ Այս դատարանը վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի բնակչության համար,- նշել է Կիրակոսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետին ներկայացվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի գործունեության հաշվետվությունը

Հաջորդը

Մենք ունենք մեկ ճանապարհ՝ սեղմել ատամներն ու առաջ գնալ. Ռուբեն Վարդանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ուզում ենք աջակցել Սյունիքի մարզին. ԵՄ դեսպան

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձել է Հայաստանին ԵՄ հատկացվող ֆինանսական աջակցությանը՝ նշելով, որ այս…
Դիտել

Վեհափառ հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ. Մայր Աթոռ

Ամենայն հայոց կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները…
Դիտել

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ ամենօրյա մարտական,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share