Անակարան մեկնաբանել է Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշումը

Թուրքիան դուրս  է եկել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիայից, քանի որ դրա հիմնական էությունը փոփոխվել է. այն օգտագործվում է «համասեռամոլությունը նորմալացնելու» համար, նշել են նախագահ Էրդողանի մամուլի ծառայությունից, փոխանցում է Anadolu-ն:

«Մի խումբ մարդիկ են ստանձնել կանանց իրավունքների պաշտպանությունը և փորձում են նորմալացնել համասեռամոլությունը: Դա անհամատեղելի է Թուրքիայի սոցիալական և ընտանեկան արժեքների հետ», – հայտնել են հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Թուրքիայի դուրս գալը «ոչ մի կերպ չի նշանակում», որ երկիրը վտանգում է կանանց պաշտպանությունը, այլ հակառակը. դա ցույց է տալիս, որ երկիրը բարեփոխումներ է իրականացնելու՝ կանանց դեմ աճող բռնության դեմ պայքարելու համար:

Կոնվենցիան ընդունվել է 2011 թվականին: Այն դարձել է ընտանեկան բռնության դեմ պայքարի առաջին եվրոպական համաձայնագիրը: Թուրքիան առաջին երկիրն էր, որը վավերացրել էր այն: Երկիրը նախօրեին հայտարարել էր կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու մասին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանք և Ամարաս

Հաջորդը

ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ-ն քննարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի փոփոխության հարցը

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»…
Դիտել

Ապաշրջափակման դեպքում ռուսական ներդրումների հոսքը Հայաստան կարող է կազմել մինչև 5 միլիարդ դոլար. Օվերչուկ

Հայաստանի տնտեսական աճը, Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ առևտրի աճը և ընդհանուր ինտեգրացիոն ձեռքբերումները տեղի են ունենում այդ երկրի՝…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Հունվարի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share