Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երրորդ հայցադիմումն է ընդունվել վարույթ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Այդ մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ նախկին բնապահպանության նախարար Ա. Հարությունյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝  

  • Երևան քաղաքում գտնվող 2 բնակարանները, բնակելի տունը, հյուրանաոցառեստորանային համալիրը,  ավտոտնակը, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 2 հողամասերը (ամբողջությամբ, որոշ դեպքերում՝ մասնակի), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը ընդհանուր կազմում է ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ,
  • 3 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 8․166․400․000 ՀՀ դրամ,
  • բանկում ներդրված 1․661․628 ԱՄՆ դոլար ավանդը,
  • 4․391․805․299 ՀՀ դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 272․975․855 մլն ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների հանդիպումից

Հաջորդը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Սյունիքում է

Առնչվող նյութեր
Դիտել

Պեսկովը չի բացառել Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ ԼՂ հարցի քննարկումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի…
Դիտել

ՀՀ-ն ՄԱԿ ԱԽ կդիմի, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները բավարար չեն իրավիճակը լուծելու համար․Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը կգնա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու ճանապարհով։ Այս մասին Փաշինյանը հայտարարել…

Առողջապահության նախարարությունը թարմացված տվյալներ է հրապարկել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահի դրությամբ 6 մարդ մահացել է Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը…
Դիտել

Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հաստատեց ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share