Առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած անձնանց նկատմամբ

Ազգային ժողովն այսօր քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

Ժամկետային զինվորական, կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրինագիծը պատգամավորներին ներկայացեց ՀՀ Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը։

Ըստ փոխնախարարի նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ։

Առաջինից երկրորդ ընթերցում նախատեսվում է նախագծում փոփոխություններ կատարել և ընդլայնել շահառուների շրջանակը։ Օրենքը կտարածվի այն անձանց վրա, որոնց 27 տարեկանը կլրանա մինչև օրենքի ուժի մեջ մտնելը: Քրեական օերնսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասն էլ ավելացվել է:

«Համաներումը չի կիրառվելու զորահավաքային զորակոչի, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից և վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ»,- նշեց Արմեն Հովհաննիսյանը:

Համաներումը չի կիրառվում նաև այն անձանց նկատմամբ, ովքեր մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, բացի ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով, կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են այլ հոդվածով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը․ Արարատ Միրզոյան

Հաջորդը

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի գործողությունները դատապարտելի են. ՀՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

«Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհի տարածումը դեպի ծառածածկ տարածք կանխվել է

«Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և հրշեջ ծառայության աշխատանքի շնորհիվ արագ մարվել է։ Այս մասին…
Դիտել

Ուժեղ ու զարգացող Հայաստանն այլընտրանք չունի. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Հայաստանի անկախության տոնի առիթով։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ողջ հայ ժողովուրդը նշում է պետական…
Դիտել

Թուրքիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Թուրք բժիշկները հայտնաբերել են երկրում կապիկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքը, ասել է այդ երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share