Ավարտվեց «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների մշակութային կենտրոններ այցելությունների ծրագիրը

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը, կարևորելով իր պատանի կրթաթոշակառուների մշակութային բազմակողմանի զարգացածությունը, հայ ժողովրդի պատմության, գիտական և գրական ժառանգության իմացության անհրաժեշտությունը՝ նախաձեռնել էր կրթաթոշակառուների այցելություններ թանգարաններ:

Մոտ մեկ ամիս տևողությամբ ծրագիրը, որը մեկնարկել էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցելությամբ, ավարտվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ողջ հայության հոգևոր սրտում: Այստեղ հիմնադրամի կրթաթոշակառուներին ընձեռվեց եզակի հնարավորություն հյուրընկալվել Վեհարանի «Ոսկեդարան» ցուցասրահում, որը հազվադեպ է իր դռները բացում այցելուների համար: Կրթաթոշակառուներն այցելեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարան և արձակագիր, բժիշկ, Եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի թանգարան:

Հիմնադրամի նախաձեռնած ծրագրի շրջանակներում, կրթաթոշակառուներն այցելել են գեղանկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի թանգարան, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, երաժշտահասարակական գործիչ, մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան, երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, կինոռեժիսոր, սցենարիստ, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի թանգարան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ», Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

«Մանկուց թանգարաններ այցելությունները մեր ընտանիքում եղել է ընդունված մշակույթ: Բայց այս անգամ իրոք տպավորությունները միանգամայն այլ էին: Շատ տպավորված եմ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան այցելությունից, քանի որ նրա արվեստը, երգերը շատ եմ լսում և սիրում: Աննկարագրելի հաճույք է գտնվել Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում: Ավելի սիրեցի Սարյանի կտավներն ու գույները, ավելի խորը ճանաչեցի: Բոլոր մեր այցերը ուսուցանող էին, հետաքրքիր, արժեքավոր, հոգումս հետք թողող: Ուզում եմ առանձին անրադառնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանին. ցնցված էի այստեղի հավաքածուով: Իմացա, որ այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտոնական թանգարանը», – իր տպավորություններով կիսվեց կրթաթոշակառու, ֆլեյտահար Վիկտորիա Պետրոսյանը:

«Արդեն ավանդույթ է դարձել, որ հիմնադրամի նախաձեռնությամբ այցելում ենք Հայաստանի բազմաթիվ թանգարաններ` մոտիկից ծանոթանալու հայոց պատմությանը, հայ մեծանուն գրողների, կոմպոզիտորների, նկարիչների ստեղծագործություններին, կյանքին ու գործունեությանը»,- նշեց կրթաթոշակառու, թավջութակահար Ալեքս Գրիգորյանը։

«Թանգարաններ մեր այցելությունները շատ մեծ ազդեցություն ունեցան ինձ վրա։ Այս մեկ ամսում մենք իմացանք և վերհիշեցինք շատ հետաքրքիր և կարևոր բաներ, իմացանք հայտնի և մեծանուն մարդկանց կյանքի մասին, ծանոթացանք հայկական պատմության կարևոր ժամանակաշրջաններին, արվեստի տարբեր ճյուղերին, վերհիշեցինք մեր ակունքները»,-ասաց կրթաթոշակառու, ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը։

«Յուրաքանչյուր թանգարան մի ոգեշնչում է և ինքնատիպ փորձառություն։ Թանգարանն էր կան, որ անվերջ կարելի է այցելել և ամեն անգամ մի նոր բան բացահայտել», – հավելում է կրթաթշակառու, դաշնակահար Սվելանա Հակոբյանը։

Անդրադառնալով նախաձեռնությանը՝ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ մշակութային օջախներ ճանաչողական այցելությունները հիմնադրամի կրթական ծրագրի մի մասն են և լինելու են շարունակական: «Երաժիշտը պետք է լինի բազմակողմանի զարգացած, դա ժամանակի հրամայականն է, իսկ եթե խոսում ենք հայ երաժշտի մասին` նա հայ ազգային արժեքների կրողն է և հետագայում նաև մշակութային դեսպանը մեր երկրի ամբողջ աշխարհում: Այս այցելությունները ևս մեկ առիթ են արժևորելու մեր մշակութային և հոգևոր արժեքները: Մեր պատանի տաղանդները պետք է լավ իմանան ով է հայը, որտեղից է նա գելիս և ինչ առաքելություն ունի իր ուսերին»,- նշեց Աննա Տեր-Հովակիմյանը՝ հավելելով, որ ծրագրի շրջանակներում, կրթաթոշակառուներն այցելել են մեկ տասնյակից ավել թանգարաններ և սա դեռ վերջը չէ:

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի մամուլի ծառայություն

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահին

Հաջորդը

Ռոջեր Օհանեսյանը դարձավ Չանգ-Քրանդալ մադրասիրական մրցանակի մրացանակակիր

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ որոշակի ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ․ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ

Եթե մենք գտնվում ենք այստեղ, ապա դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է…
Դիտել

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ

Դավոսում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են…
Դիտել

Ֆրանսիայի վարչապետը Ադրբեջանից պահանջել է ետ քաշել իր ուժերը Հայաստանի գրավյալ դիրքերից

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Ռուսաստանին մեղադրել է «Հայաստանին պատժելու» ցանկության մեջ՝ «խաղաղության ձգտման և ինքնիշխանության նկատմամբ իր հարգանքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share