Ավելի սերտ գործակցելու անհրաժեշտություն կա․ Կարեն Անդրեասյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նախարարը կարևորել է հայ-իրանական բազմադարյա մշակութային կապերի ազդեցությունը փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված ներկայիս հարաբերությունների վրա  և ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ ուղղված  քրեակատարողական համակարգի բարեփոխմանը, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության, դատաիրավական համակարգի ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումներին՝ շեշտելով իրանցի գործընկերների հետ  լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և, անդրադառնալով երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, նշել, որ  տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում Իրանն ու Հայաստանն ավելի սերտ պետք է համագործակցեն։

Նախարար Անդրեասյանը, համակարծիք լինելով իրանցի գործընկերոջ հետ, վերահաստատել է նման ծանր փորձությունների շրջանում, տարածաշրջանային ընդհանուր սպառնալիքների պարագայում ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունն ու պատրաստակամություն է հայտնել այդ գործում ներդնելու իր ողջ ջանքերը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական բնագավառում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել փոխգործակցության ընդլայնման և խորացման հնարավորություններին:
         

Հանդիպման ավարտին Իրանի գլխավոր դատախազը Հայաստանի արդարադատության նախարարին հրավիրել է Իրան․ Կարեն Անդրեասյանն ընդունել է հրավերն ու Գլխավոր դատախազին խնդրել Իրանի արդարադատության նախարարին փոխանցել Հայաստան այցելելու իր հրավերը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նախարարն ուշ երեկոյան հետևել է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին

Հաջորդը

Հայաստանը և Հնդկաստանն ընդլայնում են գործակցությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը. Արամ Վարդևանյան

Այժմ վերադառնում եմ փաստաբանական համայնք. անելիք շատ կա: Այս մասին Ֆեյսբքուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը…
Դիտել

Գորիսի համայնքապետը կալանավորվեց երկու ամիս ժամկետով

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում կայացրեց կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։…
Դիտել

Գնել Սանոսյանը շրջայց է կատարել «Ագարակ-2», «Շինուհայր» և «Նորավան» ենթակայաններում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում շրջայց է կատարել «Ագարակ-2»,…
Դիտել

ԵՄ-ն համաձայնեցրել է Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն այսօր Բրյուսելում համաձայնեցրել են Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը։ Այս մասին հաղորդում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share