Ավստրիայում խանութ այցելելու համար անհրաժեշտ է բացասական թեստ ներկայացնել

Ավստրիայում խանութներ մուտք գործելու համար, հաճախորդը պետք է ներկայացնի կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի թեստ: Նոր կարգը կգործի ապրիլի 7-ից, հայտարարել է այդ երկրի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը:

Նա հայտարարել է Զատկի տոների կապակցությամբ ապրիլի 1-ից 6-ը Վիեննայում, Ներքին Ավստրիայում և Բուրգենլանդում կարանտինի ուժեղացման մասին:

Անշոբերի խոսքով՝ բոլոր մանրածախ կետերը այցելելու համար անհրաժեշտ կլինի COVID-19 թեստ, բացառությամբ կենսական նշանակության կետերի՝ դեղատներ և մթերային խանութներ: Ներկայումս թեստը պահանջվում է ծառայության ոլորտի կազմակերպություն մուտք գործելու համար, որտեղ շփվում են հաճախորդի հետ:

Ապրիլի 1-ից 6-ը երկրի արևելքում գտնվող երեք մարզերում կարանտինը կխստացվի`անկայուն համաճարակաբանական իրավիճակի պատճառով: Վիեննայում, Ներքին Ավստրիայում և Բուրգենլանդում փակ կլինեն մարմնի խնամքի օբյեկտները, ոչ պարենային խանութները և առևտրի կենտրոնները:

Նաև պարտադիր է դառնում փողոցի մարդաշատ վայրերում դիմակների պարտադիր կրումը և Չեխիայի ու Հունգարիայի սահմանների վերահսկողությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լիտվայի առողջապահության նախկին նախարարը պատվաստվել է

Հաջորդը

Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կբարձրացվի

Առնչվող նյութեր
Դիտել

Ղրղզստանում չեղյալ են հայտարարել ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները

Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները, կիրակի լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում:…
Դիտել

Սա ոչ լեգիտիմ մեղադրանք է․Փաշինյանը հողերը հանձնելու մեղադրանքի մասին

Բանակցային ամողջ գործընթացի ընթացում երբեք ոչ մի իշխանության ու բանակցողի կողմից չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share