Ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին, ժամը 02:01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտակա կամրջից ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1969 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20 մ)։

Փրկարարները վարորդին, ուղևորներ Մ․ Ա․-ին (ծնված 1959 թ.) և Ա․ Ե․-ին (ծնված 2000 թ․) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային (մոտ 300 մ)․ վերջիններս հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նախագահը չի աջակցում որևէ քաղաքական ուժի․ ՀՀ նախագահի աշխատակազմ

Հաջորդը

Կոմանդոսին հետմահու Ազգային հերոսի կոչում է շնորհվել

Առնչվող նյութեր
Դիտել

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել․ ՀՀ ԱԳՆ

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը  շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share