Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Տերյան փողոցին հարակից շինհրապարակ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր ժամը 18:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «GAZ-69» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Տերյան փողոցին հարակից շինարարական հրապարակ (10 մետր)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին դուրս բերել շինարարական հրապարակից․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ-ն ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը․ ընտրական անցողիկ շեմը կփոխվի

Հաջորդը

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Վիլյառեալը» դուրս եկան Եվրոպայի լիգայի եզրափակիչ

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը ողջունելի քայլ է որակել Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու՝ Թուրքիայի որոշումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունելի քայլ է որակել Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու՝ Թուրքիայի որոշումը։ Նրա խոսքով՝…
Դիտել

Միրզոյանը և Շալենբերգը քննարկել են ԵՄ նոր առաքելության վերաբերյալ հարցեր

Հունվարի 17-ին աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին…
Դիտել

Հաքերային հարձակման են ենթարկվել ՆԱՏՕ-ի կայքերը

ՆԱՏՕ-ի առցանց ռեսուրսները ենթարկվել են հաքերային հարձակման։ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը «DPA»-ին հաստատել է, որ իր կիբեր փորձագետները զբաղվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share