Ավտովթար բազմաթիվ զոհերով

Մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: shamshyan.com-ի փոխանցմամբ «Opel» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ դեպի Թալին ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, ծառը արմատից կոտրել, բախվել մի քանի քարերի, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:  Նրանցից 4-ը մահացել են։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածները անչափահասներ են: Ըստ ոստիկանության հայտնած տեղեկությունների ավտոմեքենան վարել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 15-ամյա Արթուր Հ.-ն:   Վթարի հետևանքով ուղևորներ, Թալինի բնակիչներ, 16-ամյա Մարատ Խ.-ն, 16-ամյա Յուրի Ա.-ն, 16-ամյա Էդգար Գ.-ն, 16-ամյա Սարգիս Ա.-ն և վարորդ Արթուր Հ.-ն տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ Սարգիս Ա.-ն, Յուրի Ա.-ն, Մարատ Խ.-ն և Էդգար Գ.-ն մահացել են:  

Շամշյանի տեղեկություններով, բոլոր երեխաները սովորում էին Թալինի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ռոմա»-ն պարտվեց, Մխիթարյանը չի մասնակցել խաղին

Հաջորդը

Զորավարժություններ Ադրբեջանում

Առնչվող նյութեր
Դիտել

Արոնյանը պարտություն է կրել Sinquefield Cup-ի 8-րդ տուրում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարին մասնակցում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share