Ատեստավորման արդյունքում զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի

Կառավարության որոշմամբ սահմանվեցին պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափը, ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափերը, ինչպես նաև հստակեցվեց օրենքով սահմանված դեպքերում իրականացված նոր ատեստավորման արդյունքներով զինծառայողին համապատասխան չափով հավելավճարի հաշվարկման կարգը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով այս որոշմանը, նշեց. «ԶՈւ-ում ատեստավորման արդյունքում աշխատավարձերը պետք է առնվազն կրկնապատկվեն։ Սահմանել ենք ատեստավորման չափանիշ, որը գերազանցողի աշխատավարձը կկրկնապատկվի։ Վերջին ամիսներին տեղի են ունենում ատեստավորման գործընթացի նախապատրաստությունները»։

Փաշինյանի խոսքով՝ սպայական կազմի համար գերազանց ստանալու դեպքում աշխատավարձը կավելանա․ «Եթե առանց հարկերի ստանում են 350 հազար դրամ, ատեստավորումից հետո կստանան 700 հազար դրամ; եթե ստանում են 400 հազար դրամ, կստանան 800 հազար դրամ։ Հիմա ավելացնում ենք ևս երկու կետ՝ «լավ»-ի դեպքում աշխատավարձը կբարձրանա 420 հազար դրամով, «բավարար»-ի դեպքում՝ 230 հազար դրամով․ կխնդրեմ նկատի ունենալ՝ հարկերը ներառյալ»։  

Սուրեն Պապիկյանն էլ նշեց, թե շարքային կազմը (մարտական հերթապահությունը՝ ներառյալ) «բավարար» գնահատականի դեպքում կստանա 321.910 դրամ, «լավ» գնահատականի դեպքում՝ 430.910 դրամ, գերազանցի դեպքում՝ 470.910 դրամ. «Օրինակ, գնդապետը «բավարար» գնահատականի դեպքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասում կստանա 737.760 դրամ, գերազանցի դեպքում՝ 923.260 դրամ»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մարդիկ պատրաստվում են ատեստավորման, ինչի արդյունքում մարտական պատրաստության ավելի ինտենսիվ գործընթաց է տեղի ունենում, նաև՝ դրանով մեծանում է պայմանագրային զինծառայության գրավչությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն ու հետագա բանակցությունների ընթացքը խաթարելն է․ Փաշինյան (տեսանյութ)

Հաջորդը

«Գոյ» թատրոնը միացվեց Սունդուկյանի անվան թատրոնին

Առնչվող նյութեր
Դիտել

2024թ․ բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2024թ․ բյուջեով Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար նախատեսված է 1,5 միլիարդ դրամ…
Դիտել

Սևանա լճից դուրս է բերվել 212 հատ խեցգետնորսիչ, 165 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

«Սևան» ազգային պարկի տարածքում վերահսկողության խիստ միջոցառումները շարունակվում են․ լճից դուրս է բերվել 212 հատ խեցգետնորսիչ, 165 կենդանի…
Դիտել

Ռազմական բալանսի ճեղքվածքը վերականգնելու լուրջ ծրագրեր ունենք. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին ի պատասխան, հայտարարել է, թե բանակի բարեփոխումները պետք է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share