Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն

Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյանը պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը:

Լուրն  «Արմենպրես»-ին հայտնել են   ՀՀ ՊՆ տեղեկտվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն»,- ասացին ՊՆ-ից:

Հովհաննիսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի հուլիս ամսից: Նույն տարվա մարտ-հուլիս ամիսներին նա եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ղեկավարել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի մամուլի ասուլիսները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Հաջորդը

Կատարվել է 3470 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 760 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Ժամը 15-ի դրությամբ, իրադրությունը սահմանին կրկին ծայրահեղ լարվել է․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունը հայ ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է։ ՀՀ ՊՆ…
Դիտել

ՊԵԿ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առաջին հանդիպումը

Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել 11 գերատեսչությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներից…
Դիտել

Արա Այվազյանն ու Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք.Պոլ Ռիչարդ Գալագերը քննարկել են հայ գերիների հարցը

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 31-ին …

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share