Արման Թաթոյանը կոչ է անում աջակցել ՄԻՊ-ին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կոչով դիմում է բոլոր մարմիններին։ Արման Թաթոյանը ֆեյսբուքում գրել է․

«Մեր երկրի բոլոր մարմիններին, միջազգային ատյանների պատվիրակություններում ընդգրկված պատգամավորներին, հասարակական-քաղաքական իրավասու կառույցներին ու մասնագետներին առաջարկում եմ աջակցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` առաջ տանելու Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը: Այս առաջարկով դիմում եմ նաև մեր հզոր Սփյուռքի կառույցներին ու անհատներին:

Այդ նպատակի համար մենք կներկայացնենք անհրաժեշտ փաստեր ու հիմնավորումներ: Անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար: Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:

Մենք պետք է միասնական ջանքերով ու կոնկրետ քայլերով, միահամուռ ուժերով բոլորով միասին պայքարենք մեր առաջ կանգնած օրհասական մարտահրավերների դեմ, պայքարենք մեր իրավունքների ու մեր երկրի անվտանգության համար»,-Ֆեյսբուքում գրել է Արման Թաթոյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցածել ՄԱԿ-ի շրջանակներում․ Ալբերտ Հովասափյան (տեսանյութ)

Հաջորդը

ԱՄՆ-ն կոչ է անում Բաքվին անհապաղ դուրս բերել զորքերը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թաքտրոնում ներկա են…
Դիտել

Եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով

Կառավարության այսօրվա ընդունած որոշման համաձայն եկամտային հարկի վերադարձի համար հիփոթեքային վարկի վարկառու և (կամ) համավարկառու հանդիսացող անձանց կողմից…
Դիտել

ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին

Սույն թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր որոշումը Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի…
Դիտել

ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտական գործողությունների սրացումը պետք է անհապաղ դադարեցվի։ Այս մասին հայտարարաություն է տարածել ԵԱՀԿ գործող նախագահ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share