Արցախը հետաքրքիր նախաձեռնություններով կմիանա «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանային գիշեր»-ի շրջանակում մայիսի 18-ից 20-ը Արցախում մի շարք  միջոցառումներ են անցկացվելու:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Արցախի ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ մայիսի 18-ին ժամը 12:00-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում կանցկացվի «Արցախյան գորգերի առեղծվածը» խորագրով ցուցահանդեսը, մայիսի 20-ին ժամը 15:00-ին՝ կարպետագործության դասընթաց կլինի:

Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանում մայիսի 18-ին  ժամը 15:00-ին  «Ասկերանի պատմաճարտարապետական հուշարձանները» թեմայով դասախոսություն կկազմակերպվի, իսկ մայիսի 20-ին ժամը 15:00 -ին «Եղեռն՝ եղեռնից հետո» թեմայով դասախոսություն է նախատեսվում: 

Մարտունու պատմաերկրագիտական թանգարանում մայիսի 18-ին ժամը 14:00-ին «Հայկական խաչքարերը որպես մեր ինքնության վկաներ» թեմայով դասախոսություն կլինի, իսկ մայիսի 20-ին ժամը 15:00-ին՝ «Արցախյան ազգագրություն» թեմայով: 

Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում մայիսի 18-ին ժամը 14:00–ին «Մարտակերտի մարդակերպ կոթողները» խորագրով ցուցադրություն և դասախոսություն կլինի, իսկ մայիսի 20-ին ժամը 15:00-ին՝ «Ազգային ուտեստ» թեմայով դասախոսություն-միջոցառում կլինի: 

Բերդաշենի պատմաերկրագիտական թանգարանում մայիսի 18-ին ժամը 15:00-ին «Բերդաշենի հնավայրերը» թեմայով դասախոսություն-միջոցառում կլինի, մայիսի 20-ին ժամը15:00–ին՝ «Սահման դարձած իմ Բերդաշեն» թեմայով դասախոսություն-միջոցառում: 

Կոլխոզաշենի պատմաերկրագիտական թանգարանում էլ մայիսի 18-ին ժամը 14:00-ին «Ամարասը հայ դպրության կենտրոն» թեմայով դասախոսություն կլինի, իսկ մայիսի 20-ին ժամը 15:00–ին՝ «Մեր գյուղի սրբավայրերը» թեմայով դասախոսություն: 

Ստեփանակերտի պատկերասրահում մայիսի 18-ին ժամը 16:00-ին «Հիշողության պահապանները» խորագրով ցուցադրություն կբացվի և «Բացահայտենք արվեստը» թեմայով ինտելեկտուալ խաղը կլինի, իսկ մայիսի 20-ին ժամը 20:00–ին նախատեսվում է Արցախի պետական երգչախմբի` «Երաժշտության գույները» խորագրով համերգը: 

Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարանում մայիսի 18-ին ժամը 11:00-ին «Թանգարանային արժեքների պահպանման խնդիրը աղետների ժամանակ» թեմայով դասախոսություն կլինի:

2020 թվականի պատերազմի հետևանքով Ստեփանակերտ տեղափոխված Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում մայիսի 18-ին ժամը 19:00-ին նախատեսվում է թանգարանի նոր հավաքածուի ցուցադրությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արտադրական կանեփով շատ ներդրողներ էին հետաքրքրված, բայց միջավայրը գրավիչ չէ. Քերոբյան

Հաջորդը

Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր․ Արմեն Աշոտյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԱԾ նախագծով անցակետեր կստեղծվեն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում: Ըստ…
Դիտել

Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

ՀՀ նախկին վարչապետ Հ.Ա.-ն, 2006 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար…
Դիտել

Ոսկին ընդդեմ բնության՝ Ամուլսարում պայքարը ընդմիջվել է, բայց չի դադարել

Թեպետ Ամուլսարում որոշակիորեն կրքերը հանդարտվել են, բայց ցանկացած պահի իրավիճակը կարող է նորից լարվել, եթե որոշվի, որ հանքը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share