Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենան քարկոծելու դեպքին

Ինչպես արդեն հայտնել էինք, Գորիսի փոխքաղաքապետը ահազանգել էր, որ երեկ գիշերը՝ ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, կոտրել ապակիները: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է այս միջադեպին եւ հայտարարություն է տարածել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ կապ է հաստատել մեքենայի վարորդի հետ: Վերջինիս փոխանցել է, որ դեպքը տեղի է ունեցել «Շուշի» ենթակայանից մոտավոր երկու կիլոմետր դեպի Բերձոր (Շուշի-Լիսագոր) հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով է հարվածողը, սակայն նրա փոխանցմամբ՝ հարվածները եղել են դիմահար, ինչը նվազեցնում է ճանապարհի մերձակա ժայռերից քարաթափման հետևանքով մեքենայի վնասվելու հնարավորությունը:

«Հաշվի առնելով, որ դեպքը արձանագրվել է Շուշի քաղաքի մերձակայքում, բարձր է հավանականությունը, որ մեքենան քարկոծվել է ադրբեջանցիների կողմից: Այդ պարագայում սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվում է քաղաքական ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ հայտարարությունը՝ սպառնալիք հարուցելով ԱՀ և ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանն ու գույքին:

Կարևոր է ընդգծել նաև, որ մեքենան տեղափոխում էր զոհված զինծառայողների մարմիններ, այսինքն՝ իրականացնում էր հումանիտար գործառույթ:

Մարդու իրավունքների պաշտպանը Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված դեպքին և կոչ անում իրականացնել բազմակողմանի քննություն՝ միջադեպի հանգամանքները բացահայտելու նպատակով»,- նշված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա

Հաջորդը

Շատ ենք հպարտանում նրանցով. Խոակին Կապառոս

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի են Նիդեռլանդների խորհրդարանի ընտրության արդյունքները

Նիդեռլանդների խորհրդարանի ընտրությունների ձայների մոտ 50 տոկոսի հաշվարկը պարզել է, որ վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեի գլխավորած Ազատության և…
Դիտել

Կատար 2022. Բրազիլիան խոշոր հաշվով հաղթեց Հարավային Կորեային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում մրցեցին Բրազիլիայի և Հարավային Կորեայի հավաքականները: Բրազիլացիները 4:1 հաշվով հաղթեցին մրցակցին և դուրս…
Դիտել

Մեկնարկել են Թալինի Կաթողիկե եկեղեցու ամրակայման և վերականգնման աշխատանքները

Մեկնարկել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու մեծ տաճարի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share