Արցախի օրենսդիրները մեկնել են Մոսկվա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հայտնոում է, որ Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի  «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը աշխատանքային այցով ՌԴ-ում են։

Պատգամավորները Մոսկվայում  հանդիպել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, քննարկել Արցախում  հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ համահայկական ներուժի կենտրոնացման և համակարգված օգտագործման խնդիրները։

ՊԱտգամավորները տեղեկացրել են, որ քննարկել են ՌՀՄ միջոցներով Արցախի տարածքում 200 բնակելի տան կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա որոշակիորեն լուծելու ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված ԱՀ տարածքների տեղահանված մեր բնակչության բնակարանային ապահովության հարցը։

Ռուսաստանի հայերի հրավերով Արցախի պատգամավորները մասնակցել են «Ցեղասպանությունն ու Առաջին համաշխարհային պատերազմը։ Միջազգային պայմանագրեր։ Պատմական զուգահեռներ» խորագրով միջազգային համաժողովին, մտքեր փոխանակել հայկական և ռուսական հասարակական կառույցների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների հետ։

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորները մոսկովյան այցի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության  Պետդումայի պատգամավոր Կոստանտին  Զատուլինի հետ։ Քննարկել են Արցախում և տարածաշրջանում առկա իրավիճակը, հումանիտար և անվտանգային մարտահրավերները, կարևորել Արցախի և Ռուսաստանի միջև համակողմանի համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ քայլերը՝ ընդգրկելով ինչպես անվտանգային, այնպես էլ քաղաքական, տնտեսական և կրթական ու մշակութային ոլորտները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բանակում արձակուրդները սահմանափակվում են

Հաջորդը

Արցախում ականազերծվել է մոտ 1700 հա տարածք

Առնչվող նյութեր
Դիտել

Անահիտ Մանասյանն անդրադարձել է Արմեն Աշոտյանի կալանավորմանը

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։ «Ես այդ…
Դիտել

«Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության առաջարկը կործանարար է. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը կարծիքով «Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության…
Դիտել

«Վստրեչի» կամրուրջը երկու ամիս փակ կլինի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում նե, որ 06.03.2023թ-ից սկսվում են Երևան քաղաքի համայնքային ծրագրերով նախատեսված՝ Գարեգին Նժդեհի ուղետարի («Վստրեչի» կամրջի)…
Դիտել

Պատերազմին առնչվող հանցագործություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տվյալով զոհված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա պատերազմին առնչվող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share