Արցախում շարունակվում է պայթյունավտանգ առարկաների հայտնաբերումն ու ոչնչացումը

Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ զորախմբի սակրավորները շարունակում են աշխատանքն Արցախում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ, այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Մեկ օրում, «Բալիջա» հատուկ զորավարժարանում, ռուս զինծառայողները ոչնչացրել են մոտ 120 պայթյունավտանգ առարկա, այդ թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումը կատարվում է պայթեցման մեթոդով՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:

Պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքներին մասնակցում է ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 10 զինծառայող:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կռիվ ճակատագրի հետ

Հաջորդը

«Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը ՉԼ հաջորդ փուլում են

Առնչվող նյութեր
Դիտել

Բայդենը կմասնակցի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կմեկնի Միացիալ Թագավորություն՝ մասնակցելու Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով Սպիտակ տանը։ Հիշեցնենք,…
Դիտել

Ներկայացվել է ՆԳ նախարարության ստեղծման փաթեթը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրել է Ներքին գործերի նախարարության կազմավորման ծրագրի փաթեթը: Ըստ…
Դիտել

Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share