Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման․ ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել հակառակորդի կողմից հրադադարի խախտման առնչությամբ։ Հայտարարությունում ասված է․

«Ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Ստեփանակերտում բնակելի տան տանիք է վնասվել։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, որոնք նպատակ ունեն վախի ու անպաշտպանության մթնոլորտ ձևավորել ԱՀ քաղաքացիների շրջանում և տորպեդահարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը։

Հայկական ավտոմեքենաների վրա հարձակումները, դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ կրակելը, Շուշիից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ-հուշարձանի տարածք դիվերսիոն ներթափանցումն ու վանդալիզմը, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը և ադրբեջանական կողմի բազմաթիվ այլ գործողություններ Ադրբեջանում պետականորեն վարվող հայատյաց և ֆաշիստական քաղաքականության հետևանքն են։

Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման և որևէ ձևով չի կարող սասանել սեփական հողում ազատ ապրելու մեր հաստատակամությունը»,- ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հակառակորդը խախտել է հրադադարը

Հաջորդը

Ադրբեջանի սահմանային ծառայությունը հաղորդում է Հայաստանի հետ սահմանին հրաձգությամբ միջադեպի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Կրիշտիանու Ռոնալդուն շատ մոտ է աստղաբաշխական գործարքի կայացմանը. Marca

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 37-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանակությամբ, կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի»…
Դիտել

ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է մնում Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը. Վահե Գեւորգյան

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է մնում ոչ միայն տարածաշրջանային խաղաղության, կայունության հաստատումը և ապաշրջափակումը, այլեւ Հայաստանի և…
Դիտել

Մենք ապիկար միջոցներով փորձում ենք դրա դեմն առնել․Աջապահյան

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Լաչինի միջանցքի փակման թեմայով ընդդիմության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ…
Դիտել

Ջարականից հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել և Ստեփանակերտ են տեղափոխել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share