Բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայրիկ Մուրադյան 42/2 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի պատճառները պարզելու ուղղությամբ:

Հավելենք, որ հիշյալ հրդեհը բռնկվել է 2022թ. օգոստոսի 7-ին, ինչի հետևանքով նույն օրը, «այրման արգասիքներից թունավորում» ախտորոշմամբ, «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել նշված բնակարանում բնակվող երեք անձ, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության երկու աշխատակից:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են այրված և սևացած հետքեր:

Նշանակվել է դատահրդեհատեխնիկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին՝ մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ՝ հրդեհի օջախը, առաջացման պատճառը, տարածման հանգամանքները, պարզելու նպատակով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ Օլիմպիադայի փոխչեմպիոն

Հաջորդը

Հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից

Առնչվող նյութեր
Դիտել

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ եւ Դանիայի ԱԳ նախարարությունների միջեւ

Հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Այս…
Դիտել

Այսօր ՀՀ 5 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share