Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն. Լեոնիդաս Խրիզանթոպուլոս

Արցախում հայկական մշակութային ժառանգության դեմ սպառնալիքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, ՍԾՏՀ նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ:

Քրիստոնեական տաճարների Կովկասի ալբանացիներին պատկանելու պատրվակով այդ խումբը պետք է որոշի, որ տաճարներից պետք է վերացվի հայկական ներկայությունը:
Կովկասի Ալբանական եկեղեցին եղել է ինքնավար եկեղեցի: Այն ստեղծվել է կարճ ժամանակով հինգերորդ դարում և 705 թ-ին ենթարկվել հայկական առաքելական եկեղեցուն: Ալբանական այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ստեղծել է հայկական այբուբենը 405 թվականին և միառժամանակ հետո ստեղծել ալբանականը: Հետևաբար անհնարին է, որ Հայկական եկեղեցին իր իսկ օգտին համար օգտագործեր ալբանական տաճարները:

Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները ներկա են եղել Արթուր Գրիգորյանի հոգեհանգստին

Հաջորդը

Պեկին 2022․ Ռուսաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի պաշտպանության բանակը նոր հրամանատար ունի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին հրամանագիր է ստորագրել է գեներալ-մայոր Կամո Բահատուրի Վարդանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության…
Դիտել

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ձերբակալվել է 4 անձ, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյա

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ…
Դիտել

ԱԱԾ-ն՝ ազգությամբ քուրդ Չիչեքին և Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ քննադատությունների մասին

Հաշվի առնելով սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հասարակա-քաղաքական գործունեություն իրականացնող որոշ անհատների կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին…
Դիտել

Հայաստանի իշխանությունները ոչնչացնում են մեր դաշնակցային հարաբերությունները. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share