Բաքվի ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաքվում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ։

32 տարի առաջ այս օրերին Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչության ոչնչացման և բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետը։ Մեկ շաբաթ տևած արյունալի և զանգվածային հանցագործությունների հետևանքով հայ բնակչության շրջանում եղան հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ և անհետ կորածներ: Այդ ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը, որի հետևանքով շուրջ կես միլիոն հայ դարձավ փախստական:

Բաքվի ջարդերի և հայերի նկատմամբ իրականացված մյուս ոճրագործությունների հետևողական ժխտումը, դրանց իրագործողների հերոսացումը, հայերի նկատմամբ ատելության շարունակական արմատավորումը մինչ օրս էլ Ադրբեջանում պետական քաղաքականություն են, որոնք արտահայտվում են նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ ատելության խոսքով ու ագրեսիվ քաղաքականությամբ, ինչը մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության առանցքային սպառնալիք է:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և վերահաստատում ենք Հայաստանի, Արցախի և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` ապահովելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ

Հաջորդը

Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Արման Թաթոյանը միջազգային լրատվամիջոցներին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապությունը

Երեկ Հռոմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձին հանդիպել է The Guardian, Times, France 24, DW Germany,…
Դիտել

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Թունիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 18-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Թունիսի Հանրապետություն: Ինչպես տեղեկացրին…
Դիտել

ՀԾԿՀ պարզաբանումը բնական գազի սակագների վերաբերյալ

Սույն թվականի հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share