Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաղթահարել է որակավորման փուլը

Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանն Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնության կարճ ծրագրում 34 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը՝ հաղթահարելով որակավորման փուլն ու իրավունք ստանալով մասնակցելու ազատ ծրագրին, որը կկայանա հունվարի 14-ին:

Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը 67,75 միավոր է վաստակել: Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք են ստանում 1-24-րդ հորիզոնականները զբաղեցրած գեղասահորդները: Առաջատար եռյակում ընդգրկվել են Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Անդրեյ Մոզալյովը (99.76), Մարկ Կոնդրատյուկը (99.06) և Եվգենի Սեմենենկոն (99.04)։

Հունվարի 14-ին պայքարի դուրս կգան նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրոուլքս Սենեկալը: Պարային զույգերի մրցումներին մասնակցում է 29 զույգ:

Եզրափակիչ մրցաշարը կկայանա հունվարի 15-ին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ հրապարակային զեկույց

Հաջորդը

Ինչպե՞ս օգտվել եկամտային հարկի վերադարձման էլեկտրոնային հարթակից

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսական խաղաղապահ զորախումբն արձանագրել է հրադադարի խախտման դեպք

Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկագրում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպք։  Նշվում է, որ Ավդուռ գյուղի…
Դիտել

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորած…
Դիտել

Հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են դժվարին ուղիներում կոփված սերտ և անխախտ գործակցությամբ. Արարատ Միրզոյան 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share