Գերիների հարցը լուծելու առումով Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև տարընթերցումներ չկան․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը լուծելու առումով Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև տարընթերցումներ չկան: Այս մասին ասել է ՀՀ վարչապետը Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում:

«Ցանկանում եմ ընդգծել Ձեր ներդրումը մեր տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում, հատկապես պատերազմից հետո:  Ցանկանում եմ ընդգծել, որ այս կոնտեքստում կա շատ կարևոր հարց, որը մինչ այս պահը լուծված չէ: Խոսքը ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցի մասին է: Ինչպես մենք ոչ մեկ անգամ քննարկել ենք, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության՝  բոլոր պատանդները, ռազմագերիները և պահվող այլ անձինք պետք է վերադառնան հայրենիք: Ցավոք, մենք դեռևս պահվող անձինք ունենք Ադրբեջանում: Ես շատ ուրախ եմ, որ այս հարցը լուծելու հարցում մենք տարընթերցումներ չունենք»,- նշել է Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստեփանակերտը մեկնաբանել է ադրբեջանցի գործչի հայտարարությունը

Հաջորդը

Փաշինյանը Պուտինին առաջարկել է քննարկել նոր ատոմակայան կառուցելու հաևցը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

Հուլիսի 7-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: ՀՀ ԱՆվտանգության խորհրդի…
Դիտել

Այս պահին Փաշինյան-Ալիև ֆորմատով հանդիպում նախատեսված չէ․ ՀՀ ԱԳ նախարար

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ տարածված տեղեկություններին, թե իբր նոյեմբերի 9-ին նախատեսվում…
Դիտել

Վարչապետն ընդունել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին:Այս մասին տեղեկացնում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share