Գերիների հարցը լուծված է. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ բին Ահմեդ ալ-Ուսայմինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ գերիների հարցը լուծված է։

«Ադրբեջանը մի երկիր է, որը պատասխանատվություն է կրում իր ստանձնած պարտավորությունների համար: Նոյեմբերի վերջին, համաձայն եռակողմ հայտարարության, Ադրբեջանը Հայաստանին է հանձնել շուրջ 70 ռազմագերիներ »,- ասել է նա:

Բայրամովի խոսքով հայկական կողմը փորձում է եռակողմ հայտարարության խախտումը արդարացնել բանտարկյալների մասին շահարկումներով։

«Ադրբեջանում գտնվողները ռազմագերիներ չեն, նրանք ռազմական գործողությունների ավարտից հետո մուտք են գործել հանրապետության տարածք», – ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ այսօր Բաքվից վերադարձվելու է գերիների հերթական խումբը։ Գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանի տարածքում՝ դիմավորելու Բաքվից ժամանող օդանավը։Սակայն ավելի ուշ Տիգրան Ավինյանի գրաաենյակը հայտարարւոթյուն տարածեց նշելով, որ գերիների վերադարձի հարցը կրկին հետաձգվում է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնաբերվել է եւս 9 աճյուն

Հաջորդը

Կայացել են ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները

Առնչվող նյութեր
Դիտել

Մոսկվան ՄԱԿ-ին նամակ է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին

Մոսկվան նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ ռուս ռազմագերիների նկատմամբ ուկրաինացիների դաժան և անմարդկային վերաբերմունքի մասին,…
Դիտել

ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի

Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով, Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում…
Դիտել

«Ձգողականություն» բալետի պրեմիերան՝ նոր մոտեցմամբ

Նոր ձեռագրով ու հրաշալի բալետային կազմով՝ «Հին աստվածներ» դրամայից դեպի «Ձգողականություն»: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային…
Դիտել

Մշտապես պետք է ունենալ վաղն ավելի լավը դառնալու ձգտում․ Հասմիկ Ափրեյան

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի ուսանող Հասմիկ Ափրեյանը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում բակալավրի կրթական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share