Գերծանր քաշային կարգում Հայաստանը նվաճեց արծաթե եւ բրոնզե մեդալներ

Մոսկվայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին օրը հարթակ դուրս եկան գերծանր քաշային ծանրորդները:

Տղամարդկանց գերծանր քաշային կարգում Հայաստանի հավաքականը ներկայացնում էին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանն ու երիտասարդների աշխարհի հաղթող Վարազդատ Լալայանը: Պայքարը հիմնականում ընթացավ մեր ծանրորդների եւ Վրաստանը ներկայացնող ծանրորդ՝ Լաշա Տալախաձեի միջև:

Երկամարտի արդյունքում Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե, իսկ Վարազդատ Լալայանը արծաթե մեդալ։

Ոսկե մեդալը նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Լաշա Տալախաձեն։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամարտի արդյունքներով մեդալային հաշվարկում 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել։ Հայ ծանրորդներն 8 մեդալ են նվաճել՝ 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե։

Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ են նվաճել Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Լիանա Գյուրջյանն (81 կգ) ու Վարազդատ Լալայանն արժանացել են բրոնզե մեդալների:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հաջորդը

Մխիթարյանը վերադարձավ խաղադաշտ

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանում այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել.ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ…
Դիտել

Որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Ապրիլի 24-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի ենթաշրջանում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Ռազմագործողությունների ընթացքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share