Գիրք նվիրելու օրը Սուրբ Էջմիածնում

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում կազմակերպվել էր տոնական միջոցառում:

Այն մեկնարկեց Տերունական աղոթքով, ապա ավանդույթ դարձած արարողությամբ՝ գրքերի նվիրատվությամբ։

Մատենադարանի տնօրենությունը կրոնագիտական, աստվածաբանական, պատմական, հայագիտական բնույթի արժեքավոր հրատարակություններ նվիրեց Մայր Աթոռի միաբաններ Տ. Ներսես աբեղա Հարությունյանին, Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանին, Տեր Ադամ քահանա Մակարյանին։

Տոնի խորհուրդն ամբողջացվեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանի աշխատասիրությամբ տպագրված «Թուղթք Պաւղոսի առաքելոյ» գրքի շնորհանդեսով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը։ Շնորհավորելով ներկաներին Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ արժանապատիվ Տեր Հայրը ներկայացրեց նորատիպ գիրքը՝ որպես եզակի երևույթ մեր գիտական հանրության համար։ Այնուհետև շնորհավորանքի և ողջույնի խոսքերով հանդես եկան Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, որից հետո խոսքը տրվեց աշխատասիրող պարոն Արմեն Մալխասյանին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արարողակարգային և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և ողջույնի խոսքը:

Միջոցառումը ինքնատիպ կատարումներով զարդարեց «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը (գեղ․ ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյան)։

Միջոցառման ավարտին, հավատարիմ մնալով օրվա խորհրդին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրենությունը բոլոր մասնակից հյուրերին նվիրեց Տեր Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի «Հավատի ու հույսի պսակը» քարոզների ընտրանին։

Գիրք նվիրելու օրը խորհուրդ ունի, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը յուրաքանչյուր տարի առաջնորդվում է այդ խորհրդով։

«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարությունների միջև

Հաջորդը

Պուտինը հանձնարարել է ընդունել Դոնբասից փախստականներին

Առնչվող նյութեր
Դիտել

Գործարկվելու են տրանսպորտային և հետիոտնային լուսացույցներ

Մայրաքաղաքի Շիրազի -Մազմանյան – Չաուշի փողոցների – Սիլիկյան խճուղու շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում հետիոտների անվտանգության ապահովման, ինչպես նաև ճանապարհային…
Դիտել

Հայաստանի և Հնդկաստանի հարաբերություններն ավելի ընդլայնվել և խորացել են.

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմուտքի քարտուղար Սանջայ Վերման գոհունակությամբ արձանագրեց, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ընդլայնվել և…
Դիտել

Վարչապետն անդրադարձել է ռազմական դրություն հայտարարելու նպատակահարմարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը պատրաստ է, և իշխանությունները պարբերաբար գնահատում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share