Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանի ուղեկցությամբ ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Նախարարին է ներկայացվել մինչ այս իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։ Անկախ եղանակային պայմաններից՝ այս ցուրտ եղանակին ջրամբարի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են։

Աշխատանքների մեկնարկից մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ն իրականացվել են.

Կուլվերտի բետոնային աշխատանքների 91.3 %-ը,

Վարարային ջրհեռի բետոնային աշխատանքների 89,6 %-ը,

Հորատում և ցեմենտացիոն աշխատանքների – 97,3 %-ը,

Բետոնային սալի և հարթեցնող բետոնի տեղադրման – 98 %-ը,

Հիմնական պատվարի մարմնի կառուցման -66,0 %-ը,

Փոքր պատվարի մարմնի կառուցման -46․2 %-ը։

Համաձայն պայմանագրի՝ Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2021 թվականի մարտին։ Սակայն COVID-19 համավարակով, 2020թ. սկսված պատերազմի և ռազմական դրությամբ պայմանավորված՝ աշխատանքների ավարտման համար անհրաժեշտություն է առաջացել պայմանագրի ժամկետը երկարաձգել և այդ կապակցությամբ ներկայումս ընթանում են քննարկումներ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի դեկտեմբեր ամսին։

Նախարարը հանձնարարել է հետևողական լինել շինարարական աշխատանքների ընթացքին և դրանք ավարտել սահմնաված ժամկետներին։

«Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի նպատակն է ապահովել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը Արարատյան հարթավայրի բերրի հողերում` տրամադրելով լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա Վեդու ջրամբարի կառուցման միջոցով և բարելավելով ոռոգման արդյունավետությունը՝ ցանցերի վերանորոգման և արդիականացման միջոցով:

Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 90 մլն Եվրո, այդ թվում՝ վարկային միջոցներ՝ 75 մլն. եվրո։ Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունվարի 26-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի մայիսի 12-ին:Ծրագրի շրջանակներում կատարված ներդրումների ծավալը 30.12.2021թ. դրությամբ կազմում է 69,5 մլն Եվրո (77.0 %)։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ղազախստանից ՀՀ քաղաքացիներին տարհանելու մտադրություն չկա. ՀՀ ԱԳՆ

Հաջորդը

Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան է գործուղել 100 զինծառայող. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Գիտության օրը Բուսաբանական այգում

Երևանի բուսաբանական այգում առաջին անգամ նշվեց Գիտության համաշխարհային օրըԻնչպես բոլոր ակադեմիական կառույցներում, այդպես էլ Երևանի բուսաբանական այգում տեղի…
Դիտել

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ՀՀ ԱԳՆ

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share