Գնել Սանոսյանը հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի հետ

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մուհամմադ Ֆառաջ Ալ Մազրուիի հետ։

Նախարարին ուղեկցել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ԱՄԷ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Կարեն Գրիգորյանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Քննարկվել են էներգետիկայի, այլընտրանքային էներգետիկայի, ատոմակայանի, ճանապարհաշինության, տրանսպորտի ոլորտի վերաբերյալ հարցեր։

Նախարարը բարձր է գնահատել ԱՄԷ-ի հետ համագործակցությունը, փորձի փոխանակումը նշված ոլորտներում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը մասնակցել է ՀԲ Հայաստանի գրասենյակի նախաձեռնած քննարկմանը

Հաջորդը

Անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը. ՔԿ-ն տվյալներ է հրապարակել

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի քաղաքապետարանին տրվել է նախազգուշացում, 8 ընկերություն տուգանվել է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է Երևան քաղաքապետարանի կողմից 2017-2021 թվականների ընթացքում ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման և հողային պաստառով (գրունտային)…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Լյուքսեմբուրգի համալսարան

Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի…
Դիտել

Հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմական սերտ առնչություններով․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share