Գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան

Ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 21-ին ու 22-ին արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվեց խիստ բարձր ջերմային ֆոն։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ռեկորդային բարձր ջերմաստիճան գրանցվեց մայիսի 21-ին, երբ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը բարձրացավ մինչև +36․․․+36,3 աստիճան, որը 1 աստիճանով գերազանցեց 1999թ․ գրանցված պատմական ռեկորդը՝ +35,3 աստիճանը։

Մայիսի 22-ին հանրապետության տարածքում այդ անապատների շրջաններից դիտվեց փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդային հոսանքների ներհոսք, որի արդյունքում հատկապես Արարատյան դաշտում և Երևանում կեսօրից հետո երկինքը պատվեց փոշու ամպով և նկատվեց հորիզոնական տեսանելիության կտրուկ նվազում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանում տեղի ունեցող իրադարձությունները կապված են Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների հետ․Սուրեն Սահակյան (տեսանյութ)

Հաջորդը

Խոշոր հրդեհ Մասիսում

Առնչվող նյութեր
Դիտել

Արագած սարի ճանապարհին «Զիլ 131D» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. վարորդն ու ուղևորը մահացել են

2021թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14:10-ին, ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագած գյուղում «Զիլ»…
Դիտել

25 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա»` Միացյալ Թագավորությունից Հայաստանին

Միացյալ Թագավորության կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի ավելի քան 25 հազար դեղաչափ։ «Մենք համոզված ենք, որ պատվաստումը…
Դիտել

Սիրիան ճանաչեց Դոնեցկի եւ Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունները»

Սիրիան ճանաչեց Դոնեցկի եւ Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» ինքնիշխանությունը, հայտնել են Սիրիայի ԱԳՆ-ից, տեղեկացնում է BBC-ն։

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share