ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են հայ գերիների ազատ արձակումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայատարարություն են տարածել եւ ողջունել են Ադրբեջանի կողմից հայ գերիներ՝ Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սերյան Թամրազյանի ազատ արձակումը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ)  կոչ են անում երկու կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և զոհերի աճյունների փոխանակման գործընթացը և հարգել նրանց իրավունքները` ապահովելով նրանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունք:

Գերիների վերադարձ. արխիվային լուսանկար

Համանախագահները հիշեցնում  են, որ ապրիլի 13-ի իրենց հայտարարությամբ կողմերին հորդորել էին փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության տարածքների արդյունավետ ականազերծման համար և վերացնել Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները, այդ թվում` միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խրախուսում են կողմերին կոնկրետ քայլեր ձեռնարկել երկկողմ խաղաղության համար բարենպաստ փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։

Նրանք նաև վերահաստատում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսելու պատրաստակամությունը` առաջին իսկ հնարավորության դեպքում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 73 գերի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լոնդոնի «Չելսին» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

Հաջորդը

Քիմ Քարդաշյանի անունով գնված հռոմեական արձանը պահանջում են վերադարձնել Իտալիա

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԳ նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ…
Դիտել

ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը Սյունիքում են

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է…
Դիտել

Թուրքիան ու Ադրբեջանն այս տարի 10-ից ավելի համատեղ զորավարժություն կանցկացնեն

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը 2023 թվականին 10-ից ավելի համատեղ զորավարժություն կանցկացնեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share