Եղիպատրուշում նախատեսվում է հիմնել լեռնադահուկային համալիր

Կառավարությունն այսօր հավանության տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին։

Ծրագրով ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում նախատեսվում է հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնադահուկային համալիր։  Ըստ ներդրումային ծրագրի՝ «Մայլեռ մաունթայն ռեզորթը» նախատեսում է 15 միլիարդ դրամ ներդնել այս ծրագրում, ևս 15 միլիարդ՝ ներգրավել այլ մասնավոր ներդրողներից։

«Ընդհանուր առմամբ, 27 մլն դոլար է ներդրվելու ճոպանուղային համակարգի վրա։ Մի քանի ճոպանուղի է լինելու։ 8 մլն դոլար՝ արհեստական ձյան համակարգի վրա։ Ընդ որում, դա առաջինն է Հայաստանում։ Ընդհանուր 60 մլն դոլարանոց ներդրումից ընդմանեը 7 միլիոնն է ներդրվելու խաղատան մեջ։ Մենք խոսում ենք Եղիպատրուշ գյուղում մի նոր փոքր քաղաքի ստեղծման մասին»,- ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Համալիրի կառուցման գործում ընդգրկված կլինեն 250 աշխատողներ, իսկ ներդրումային ծրագրի ավարտից հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով

Հաջորդը

Ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ցավակցել է 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:…
Դիտել

Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

Մայիսի 18-ին ՀՀ-ԵՄ գործընկերության չորրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի…
Դիտել

Ալիևի հաղթանակը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի ակտիվացմանը․ ԱՊՀ գլխավոր քարտուղար

Փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրություններում Ադրբեջանի գործող նախագահի հաղթանակը կարող է նպաստել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի…
Դիտել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ․ Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share