Եվրոպան բախվել է «համաշխարհային նոր տիպի պատերազմի»․ Մակրոն

Եվրոպան պատվաստումների պատճառով բախվել է «համաշխարհային նոր տիպի պատերազմի», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ առցանց գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ասուլիսում:

«Դա տեղի է ունեցել պատվաստանյութերի միջոցով ազդեցություն թողնելու Ռուսաստանի ու Չինաստանի ցանկության պատճառով: Ստեղծված իրավիճակում Եվրոպան պետք է անկախ լինի նման դեղամիջոցների արտադրության հարցում »,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ առաջիկա ամիսներին Եվրոպան կավելացնի կորոնավիրուսային պատվաստանյութերի արտադրությունը և կդառնա պատվաստանյութերի խոշորագույն արտադրողը: Նա նաև առաջարկել է արգելափակել պատվաստանյութերի արտահանումը, եթե արտադրողը Եվրոպա մատակարարելու հարցում իր պարտավորությունները չի կատարում՝ հավելելով, որ Pfizer-ն ու Moderna-ն, ի տարբերություն AstraZeneca-ի, հավատարիմ են իրենց պարտավորություններին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինչպես են խաղացել մեր խմբի մյուս թիմերը

Հաջորդը

Ավելի քան 125.4 միլիոն մարդ վարակված է COVID-ով

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Անկախության օրը

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանդիսավոր տոնակատարությամբ նշել է Անկախության օրը։ Միջոցառմանը մասնակցել են KFOR առաքելության հրամանատարական…
Դիտել

Կառավարությունը 5.2 մլրդ դրամ կհատկացնի պետպատվերով մատուցվող բուժծառայությունների համար 

ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը…
Դիտել

Լիզ Թրասը պաշտոնապես կփոխարինի Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

Բրիտանական Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասը երեքշաբթի կնշանակվի Միացյալ Թագավորության վարչապետ։ Այս պաշտոնում նա հաջորդեց Բորիս Ջոնսոնին: Նախօրեին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share