Երևանում հայտնաբերված ականը տեղափոխվել է անվտանգ տարածք

Հուլիսի 21-ին, ժամը 18։42-ի սահմաններում Երևանի Բագրևանդ թաղամասի մոտակայքում հողային աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերված հրետանու ականը տեղափոխվել է անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը;

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասի մոտակայքում քաղաքացիները հողային աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են հրետանու արկ:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատերազմից հետո պետք է ունենանք մշակութային կյանքի վերածնունդ, որի միջոցով կարող ենք ազգային զարթոնք ապրել. Բեգլարյան

Հաջորդը

Իտալիայի նախագաhը ցրել է խորհրդարանը

Առնչվող նյութեր
Դիտել

Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

Օգոստոսի 19-ին ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Ոստիկանությունից…
Դիտել

Տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցը

Հոկտեմբերի 4-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share