Ընտանիքում բռնության գործերի առանձնահատկությունն արագ արձագանքման մեջ է․ ՄԻՊ-ը դիրքորոշում է ներկայացրել ՍԴ

Մարդու իրավունքների պաշտպանը հարցը դիտարկել է անձի կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքի, ընտանիքում բռնության երևույթի առանձնահատկությունների կոնտեքստում՝ նշելով, որ առաջնահերթություն տալով պատշաճ վարչարարության իրավունքի ապահովմանը չպետք է խախտվեն վերոնշյալ իրավունքները։

Հարցը պետք է դիտարկել նաև անհետաձգելի միջամտության որոշման նպատակի և էության առաջնահերթ հաշվառմամբ։ Ընտանեկան բռնության դեպքերում առաջնահերթ է իրավապահ մարմինների կողմից արագ և արդյունավետ արձագանքը, ինչը շատ կարևոր է կանխարգելիչ նպատակներով։ Օրենսդրական նման կարգավորման նպատակն է արագ իրականացնել իրավունքների անհապաղ պաշտպանություն, ինչպես նաև հնարավոր վտանգների կանխարգելում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր դիրքորոշմամբ ընդգծել է, որ դիմումում բարձրացված խնդիրներն առավելապես գործնական, իրավունքների պաշտպանության և դրանց իրականացման երաշխավորման գործընթացում իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնագիտական պատրաստվածության և կարողությունների հարց է, ինչը պետք է լուծել դրանց զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով, այլ ոչ թե որոշման կայացման անհապաղության երաշխիքից բացառություն սահմանող օրենսդրական փոփոխությունների իրականացմամբ:

Անհետաձգելի միջամտության որոշումների կայացման անհապաղությունից բացառություն սահմանելով՝ այդ որոշման կայացումը գործնականում կարող էր իմաստազուրկ դառնալ՝ ելնելով դրա պաշտպանական էությունից ու նպատակից։
2021 թվականին ապրիլի 6-ին ՀՀ սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել գործի վարույթը կարճելու մասին։

Դատարանը հայտնել է, որ վիճարկվող դրույթների սահմանադրականության մասին դիմողի հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որևէ իրավական դիրքորոշման հետ: Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ օրենքի, վերջինիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված հարցերը լուծելի են օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում:

Կարևոր է, որ Սահմանադրական դատարանը որոշմամբ վերահաստատել է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, որ վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ իրավական դիրքորոշման անհրաժեշտություն չկա և Վարչական դատարանի բարձրացրած հարցերը լուծելի են օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում:

Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես կարևորել է Սահմանադրական դատարանի որոշումներում տեղ գտած դիրքորոշումները, որոնք անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության և օրենսդրության կատարելագործման կարևոր երաշխիքներ են:

Սահմանադրական դատարանի որոշումները կարևորագույն նշանակություն ունեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի և ընդհանրապես՝ ողջ իրավական համակարգի կատարելագործման հարցում: Այդ որոշումներում տեղ գտած դիրքորոշումների սպառիչ իրացումն իրավունքների ու ազատությունների գործուն պաշտպանության կարևոր երաշխիքներից է:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ (amicus curiae) ներկայացնելու Մարդու իրավունքների պաշտպանի պրակտիկան ամբողջությամբ բխում է Եվրոպայի խորհրդի առաջնահերթություններից, այն է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային երկրի իրավական համակարգի առավել համապատասխանեցմանն ուղղված սուբսիդիարության սկզբունքից:

Պաշտպանի հատուկ կարծիքներն ամփոփում են ինչպես իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրականացված վերլուծությունները՝ սահմանադրական պահանջների, միջազգային սկզբունքների ու չափանիշների համատեքստում, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված անհատական բողոքների քննարկման և մշտադիտարկման արդյունքները:

Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ ներկայացնելու պրակտիկան շարունակական է

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի են «Օսկար 2021»-ի դափնեկիրները

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Տարածքային ընտրական 6 հանձնաժողովներում վերահաշվարկ է իրականացվում

2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու…
Դիտել

Հայկական ողբերգություն եւ ռուս-թուրքական 100 տարվա եղբայրություն

Այսօր լրանում է ռուս-թուրքական «եղբայրության և բարեկամության» պայմանագրի 100 տարին։ 1921 թվականի մարտի 16-ին Ռուսաստանի խորհրդային ֆեդերատիվ հանրապետության…
Դիտել

Մոտ 300 ուխտավոր այցելել է Ղարաբաղի Ամարասի վանական համալիր

Մոտ 300 մարդ, այդ թվում՝ Ստեփանակերտի և մոտակա բնակավայրերի բնակիչներ, կիրակի  ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի հնագույն…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share