Թուրքական պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարել ուկրաինական հացահատիկի հարցով 

Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը բանակցություններ է վարել Մոսկվայում ուկրաինական հացահատիկի ծովային արտահանումն ապաշրջափակելու շուրջ։

Այս մասին հայտնում է թուրքական Milliyet-ը:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ հանդիպումն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում, և դրա մասնակիցները հայտարարել են, որ փոխըմբռնման են եկել Ուկրաինայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ քառակողմ բանակցություններ վարելու վերաբերյալ։

Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են նաև ուկրաինական արգելափակված նավահանգիստներից բեռներով առևտրային նավերի դուրսբերման և Բորիսպոլի օդանավակայանում գտնվող թուրքական ինքնաթիռների անվտանգ վերադարձի հարցը։

Ինչ վերաբերում է Կիեևի, Մոսկվայի, Անկարայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների քառակողմ հանդիպմանը, ապա այն պետք է կայանա առաջիկա շաբաթների ընթացքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous Article

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը մոտեցրել են դիրքորոշումները. Զախարովա

Next Article

Երևանի քաղաքապետը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

Related Posts
Դիտել

Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծելու գործն ամբողջությամբ բացահայտվել է․ ՔԿ

Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ամբողջությամբ բացահայտվել է. կան ևս երկու ձերբակալվածներ։…
Total
0
Share