Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ այդ ագրեսիվ քաղաքականությունը․ Նիկոլ Փաշինյան

Տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման և տնտեսական պատկերի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ  ագրեսիվ քաղաքականությունը: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

վարչապետը հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը 1993 թվականին միակողմանիորեն փակել է Թուրքիան: Հայաստանը միշտ կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, սակայն այն մերժվել է հենց Թուրքիայի կողմից:

«Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ուղղակի ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին։ Այս համատեքստում, ամուր խաղաղության հաստատման և տարածաշրջանում տնտեսական պատկերի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ այդ ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վրաստանի վարչապետի մոտ COVID-19-ն է ախտորոշվել

Հաջորդը

Ռուսաստանում ստուգում են բանակի մարտական ​​պատրաստվածությունը

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ-ն Հայաստանի համար մնում է կարեւոր գործընկեր. Օլիվեր Վարհեի

Երեւանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակում է մնալ…
Դիտել

Իլոն Մասկի SpaceX-ը հաջողությամբ տիեզերանավի նախատիպ է փորձարկել

SpaceX ընկերությունը բարեհաջող փորձարկել է Starship տիեզերանավի նախատիպը, հայտնել է  Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը:  Այն նախատեսված է…
Դիտել

Սանջայ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստան կատարած այցի շրջանակներում Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share