«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ՀՀ Կառավարությանը հորդորում է անհապաղ դիմել ՄԱԿ–ի ԱԽ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությունը․

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12–ից առ այսօր, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ կիրառելով սպառազինություն, դուրս չեն եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից,

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի Ադրբեջանի կողմից խախտվել եւ շարունակվում է խախտված մնալ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված հիմնարար (jus cogens) սկզբունքները,

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է բռնազավթված պահել

Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը, այլ նաեւ հրահրում զինված բախում, որի արդյունքում այսօր՝ մայիսի 25–ին, սպանվել եւ վիրավորվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողներ,

Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 34-րդ հոդվածի վրա, համաձայն որի` ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդն իրավասու է հետաքննել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության կամ վեճի, որոշելու համար, թե կարող է արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը,

Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի վրա, համաձայն որի` Կազմակերպության ցանկացած անդամ կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել 34-րդ հոդվածում նշված բնույթի ցանկացած վեճի կամ իրավիճակի մասին,

Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության VII գլխի եւ մասնավորապես՝ 39-րդ հոդվածի վրա, համաձայն որի` Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը եւ հանձնարարականներ ներկայացնում կամ վճռում, թե համաձայն 41-րդ եւ 42-րդ հոդվածների` ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար`

Հորդորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, անհապաղ դիմել ՄԱԿ– ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։

Սույն հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար»,– նշված է հաղորդագրության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը փորձում է քողարկել իր ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ. ՀՀ ԱԳՆ

Հաջորդը

Արա Այվազյանը հանդիպել է ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններին

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԱԿ-ում պաշտոնապես պատասխանել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախագահի փոփոխությանը

ՄԱԿ-ում պաշտոնապես պատասխանել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախագահի փոփոխությանը։ Մասնավորապես հարցին, թե ինչ դիրքորոշում ունի կազմակերպությունը ԼՂ–ում…
Դիտել

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ՊՆ

Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share