Խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

Արցախում շարունակվում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը դաշտերում և խաղողի այգիներում, որոնք պայթյունավտանգ առարկաներից մաքրել են ռուս սակրավորները:

Խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական նշանակության հողերի ականազերծման աշխատանքների իրականացումը՝ սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով, կամ այն   տարածքներում, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են իրականացվել:

«Այստեղ մարդիկ վախենում են աշխատել. այստեղ ռումբ է ընկել, արկեր, մարտեր են մղվել: Որպեսզի մենք կարողանանք խաղաղ աշխատել, մենք պետք է տարածքը մաքրենք», – ասել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր, ՌԴ խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները մաքրել են մոտ 2000 հա տարածք, 618 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել ավելի քան 25 500 պայթյունավտանգ առարկա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կանադայի նահանգներից մեկը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հաջորդը

Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի համար հաստատել է եռամյա նոր կանխարգելիչ ծրագիրը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է Հայաստանի համար եռամյա նոր ծրագիրը՝ 128.8…
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին

Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սյունյաց թեմի Թեմական Խորհրդի…
Դիտել

Բանակը կանոնավոր բնույթից ֆիդայականի փոխակերպելու գործընթացը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան

Իշխանության նախաձեռնած Ոստիկանության զորքերը, ևս մի քանի ստորաբաժանումներ իրար միացնելու ու Ազգային գվարդիա ձևավորելու գլխավոր նպատակը, երկրի համար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share