Ծանր սրտով ենք դիմավորում Մայիսյան եռատոնը. ԱՀ նախագահ

Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակին:

Արցախի նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր հայ ժողովրդի փառավոր հաղթանակների օրն է։ Մենք հիշում և գլուխ ենք խոնարհում մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առջև, այն հերոսների, որոնք կերտեցին Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի հաղթանակները՝ նոր էջ բացելով հայոց բազմադարյա պատմության մեջ։ Պատմություն, որը լի է եղել վայրիվերումներով, դաժան փորձություններով ու կորուստներով, ձեռքբերումներով ու նվաճումներով։

Հավե՜րժ փառք մեր հերոսներին։

Փա՛ռք հայ ժողովրդին»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ.Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Կյանքից հեռացել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը

Առնչվող նյութեր
Դիտել

Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է գերիների հարազատների մասնակցությամբ լսումներ անցկացնել

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարցով լսումներ անցկացնել, որի ներկա կլինեն նաեւ գերիների, անհետ կորած…
Դիտել

Մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից…
Դիտել

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել. մարզպետ

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share