Կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։

Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիայի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսի 563 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով․ Օնիկ Գասպարյան

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, զինակից ընկերներ, 10․03․2021թ․…
Դիտել

Ադրբեջանը շարունակում է չընդունել հայ ռազմագերիների փաստը

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել բոլոր զիվորականերին, ովքեր գերի էին ընկել ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտարարել է…
Դիտել

Կայացավ Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքների միջազգային մրցույթը

Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար 2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների էլեկտրոնային համակարգում…
Դիտել

Փորձ է արվում պայթեցնել Հայաստանի քաղաքական դաշտը.Նորայր Նորիկյան (տեսանյութ)

Ադրբեջանական սադրանքն ուղղակի հարձակում է Հայաստանի վրա։ Այս կարծիքին է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ «Ազդագիր» կայքին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share